fbyoutube

Վիլյամ Սարոյան «Փասիան որսացողը»

Տասնմեկամյա Մեյո Մելոնին փոքր – մոքր կարճլիկ տղա է՝ ոչ թե պարզապես կոշտ ու անտաշ, այլ հենց համակ անտաշություն. Օրինակ, նա չէր կարողանում նույնիսկ եկեղեցի մտնել առանց մարդկանց մեջ այնպիսի անախորժ զգացում առաջացնելու, թե ինքը՝ Մեյոն արհամարհած ունի և այդ վայրը, և դրա դերն ու նշանակությունը:

Ուր էլ Մեյոն գնար, ամեն տեղ նույնն էր, դպրոցում, գրադարանում, թատրոնում, տանը:

Միայն մայրն էր զգում. Մեյոն բոլորովին էլ կոշտ ու անտաշ չէ, բայց հայրը հաճախ էր Մեյոյին զգուշացնում, որ քիթը չցցի ու իրեն պահի բոլորի նման: Սրանով Մայքլ Մելոնին ուզում էր ասել, որ Մեյոն պետք է ավելի հանգիստ պահվածք ունենա և վերջ տա չորս կողմը սխալներ տեսնելուն:

Մեյոն աշխարհի ամենաինքնավստահ տղան էր ու ամեն ինչի մեջ սխալ էր տեսնում, համենայն դեպս, այդպես էր թվում:

Նրա կարծիքով ինչ-որ սխալ կար մոր եկեղեցասիրական գործունեության մեջ: Ինչ-որ սխալ կար և հոր Շեքսպիրով ու Մոցարտով տարվելու մեջ: Ինչ-որ սխալ կար թե դպրոցական ուսուցման համակարգի, թե կառավարության, թե Միավորված ազգերի կազմակերպության, թե երկրագնդի ողջ բնակչության ապրելաձևի մեջ:

Եվ այս անհավանությունն ու դժգոհությունը նա արտահայտում էր առանց ինչ-ինչ մանրամասների մեջ խորանալու:

Արտահայտում էր ուղղակի սեփական գոյությամբ, իր ներկայությամբ: Արտահայտում էր նրանով, որ նյարդային էր ու դյուրաբորբոք, փութկոտ, խելացի ու շուտ ձանձրացող: Կարճ ասած, միանգամայն կարգին տղա էր: Դե, արհամարհում էր ամեն բան ու ամենքին՝ կամա թե ակամա, ինչ կարող էր անել: Նրա արհամարհանքը անխոս էր, բայց բացահայտ: Նա վտիտ էր, թխադեմ ու թխամազ և միշտ անհամբերությամբ էր լցված, որովհետև իրեն հանդիպող ամեն ինչ այնքան տաղտկալի էր, այնքան անմիտ ու մարած:

Միակ բանը, որից նա չէր ձանձրանում, որսորդության միտքն էր, բայց հայրը հազիվ թե նրա համար հրացան առներ, թեկուզ 22 տրամաչափի, միփողանի հրացան: Մայքլ Մելոնին Մեյոյին ասել էր, թե հենց համոզվի, որ իրեն մի քիչ հանգիստ է պահում, նոր կմտածի հրացան առնելու մասին: Մեյոն փորձեց իրեն մի քիչ հանգիստ պահել, որպեսզի հրացանն ստանա, բայց օր ու կեսից ավելի չդիմացավ:

-Լավ ասաց հայրը, եթե չես ուզում հրացան ունենալ ուրեմն կարիք չկա, որ աշխատես դրա իրավունքը վաստակել:

-Ես աշխատում էի դրա իրավունքը վաստակել:

-Երբ:

-Երեկ ու այսօր:

-Ես նկատի ունեի, - ասաց հայրը, - գոնե միամսյա փորձնական ժամկետ: -Միամսյա, - ասաց Մեյոն: - Ախր ամբողջ հոկտեմբերը ես ոնց հանգիստ մնամ, երբ որ փասիան խփելու ժամանակն է:

-Չգիտեմ, - ասաց Մայքլ Մելոնին, - բայց եթե դու հրացան ես ուզում, պետք է քեզ հանգիստ պահես, մինչև ես հավատամ, որ հարևանների վրա չես կրակի: Կարծում ես հայրս ինձ կթողներ սեղան նստեմ, եթե ինչ-որ բանով դրա իրավունքը վաստակած չլինեի:

Նա չէր առաջարկում, որ ես աշխատեմ հրացան ունենալու իրավունք վաստակել ինչ է՝ փասիան խփեմ:

Նա պահանջում էր, որ իմ հացը վաստակեմ և ոչ էլ սպասում էր, թե երբ եմ տասնմեկ տարեկան դառնալու:

Ինը տարիս չլրացած՝ ես սկսեցի հացս վաստակել:

Ամբողջ ցավն այն է, որ դու ընդհանրապես մատդ մատիդ չես տալիս քո սննդի, հագուստի ու օթևանի մասին հոգալու համար, թե չէ ինչպես հարկն է, կհոգնեիր ու բոլորի պես սովորական մարդ կլինեիր:

Դու համարյա դեռ մարդ էլ չես դարձել:

Ով որ պատկերացում չունի, թե ինչ դժվար է հանապազօրյա հացն ու մյուս կարևոր բաները վաստակել, նա դեռ մարդ չի դարձել:

Դա մեր՝ քո ծնողների մեղքն է, որ դու այդքան ծաղրասեր ես ու չմահավան՝ փոխանակ հանգիստ ու հաճելի տղա լինես:

Ողջ քաղաքն է միաբերան ասում, թե հայրդ ու մայրդ քեզ դարձրել են մեծամիտ տգետի մեկը, քանի որ չեն ստիպել ամեն ինչի մասին դատելու իրավունքը վաստակել:

Միստր Մելոնին խոսում էր ոչ միայն տղայի այլև նրա մոր համար, խոսում էր նրա կրտսեր եղբոր ու կրտսեր քրոջ համար, որովհետև հինգ անց կեսին դուրս էր եկել իր գրասենյակից, ինչպես շաբաթը մեկ էր անում, որպեսզի ամբողջ ընտանիքի հետ վաղ ընթրիքի նստի, և ուզում էր, որ այս շաբաթական հավաքույթները սեղանի շուրջը մնան ամենքի հիշողության մեջ, այդ թվում՝ և իր:

-Դե լավ, Մայքլ, - ասաց Մելոնին:

- Մեյոն այդքան վատը չի: Նա ուղղակի հրացան է ուզում փասիան որսալու համար:

Մայքլ Մելոնին ցած դրեց պատառաքաղը, որ լի էր լոլիկի ու պանրի հետ խառը մակարոնով ու երկար ժամանակ հայացքը հառել էր կնոջը՝ մի առ մի զսպելով այն բոլոր խիստ դիտողությունները, որոնք ներկաներից ոչ մեկի ականջը, իհարկե, չէին շոյի և միայն տհաճ հուշեր կթողնեին ընտանեկան հավաքույթի մասին:

Վերջապես նա ասաց.

-Ուրեմն դու գտնում ես, որ ես պետք է նրա համար հրացան առնեմ, հա:

-Մեյոն իրականում ոչ անտաշի մեկն է, ոչ էլ նման մի բան, - ասաց տղայի մայրը: - Պարզապես անհամբերությունից դադար չունի, ինչպես ամեն մարդ՝ իր կյանքի մի կարճատև շրջանում:

Մեյոն իրեն պաշտպանելու այս փորձն ընդունեց առանց շնորհակալության նշույլի: Եթե նրա դեմքից ինչ-որ բան էր երևում, ապա թերևս լոկ այն, որ զզվել ու ձանձրացել է 22 տրամաչափի, միափողանի էժանագին հրացանի պես չնչին առարկայի շուրջը բացված այսքան խոսք ու զրույցից:

-Իզուր ջանք մի թափիր նրան ամեն կերպ պաշտպանելու, - ասաց Մայքլ Մելոնին կնոջը, - որովհետև ինքդ էլ ես տեսնում, դա նրա սրտով չի: Նա չի սիրում, որ մեկնումեկն իրեն պաշտպան է կանգնում, նույնիսկ հարազատ մայրը, այո, իր խեղճ մայրը, և բացի դրանից, նրա դեմքին կարող ես կարդալ, թե հոր ասածներին ինչքան է նշանակություն տալիս:

-Ես ինչ ասացի որ, - հարցրեց Մեյոն:

-Ոչինչ էլ չասացիր, - պատասխանեց հայրը: - Կարիք էլ չկա, որ ասես: - Նա դարձավ միսիս Մելոնիին: - Մի խոսքով, ես պետք է նրա համար հրացան առնեմ, - ասաց:

Միստր Մելոնին չգիտեր, թե դա ինչպես հաստատի:

Նա լուռ մնաց ու աշխատում էր ոչ ամուսնուն նայել, ոչ որդուն:

-Շատ լավ, - ասաց Միստր Մելոնին կնոջն ու տղային: - Ես հիմա գնում եմ գրասենյակ, այնպես որ եթե հետս գաս, ճանապարհին կմտնենք Արչի Քենոնի մոտ ու հրացանդ կառնենք:

-Նա վեր կացավ սեղանից ու դիմեց միսիս Մելոնիին:

-Իհարկե, մի պայմանով, - ասաց, - որ դու հավանություն ես տալիս:

-Ինչ է մտադիր չես ընթրիքդ վերջացնել, - ասաց միսիս Մելոնին:

-Ոչ, - վրա բերեց Մայքլ Մելոնին:

Եվ ասեմ քեզ՝ ինչու:

Ես չեմ ուզում նրան ոչ մի ավելորդ րոպե սպասեցնել, երբ ինչ-որ բանի ցանկություն ունի՝ առանց դրա իրավունքը վաստակելու, և մայրն էլ նրա ցանկացածին հավանություն է տալիս. տես, արդեն դրել է գլխարկը, արդեն դռան մոտ է, իսկ ամեն րոպեն, որ ես այստեղ կանգնած վատնում եմ սա բացատրելու համար, ժամանակի ավելորդ կորուստ է:

-Ինչ կլիներ, գոնե ուտեիք, վերջացնեինք:

-Ով է ուտելու վրա ժամանակ ծախսում, - ասաց Մայք Մելոնին, - երբ խոսքը հրացան առնելու մասին է:

-Ինչ արած, - ասաց միսիս Մելոնին, - միգուցե հրացանն առնելուց հետո մի բան ուտեք:

-Ավելի լավ էր աղքատ լինեինք, - ասաց Մելոնին: Աղքատությունն այս հարցը մեր փոխարեն կլուծեր:

Մայք Մելոնին ուղղվեց դռան կողմը, որտեղ նրա նյարդայնացած տղան կանգնել սպասում էր, թե երբ է հայրը վերջապես լռելու և տեղից շարժվելու: Դռան մոտ Մայք Մելոնին դարձավ կնոջն ու ասաց.

-Հրացանը ձեռքը դնելուց հետո ես պատասխանատու չեմ նրա արարքների համար, բայց բացակայությունս մի ժամից ավել չի տևի:

Եթե աղքատ լինեինք, մեր տղան կհասկանար, թե ինչ անվայել բան է ինձ պարտադրելը, որ էսպիսի տխուր զիջողություն անեմ:

Տնից դուրս չեկած, դեռ պատշգամբից նա տեսավ, որ տղան արդեն փողոցի անկյունում է ու իրեն հազիվ է զսպում, որպեսզի չվազի: Արագ – արագ հասավ տղայի հետևից, հավասարվեց նրան ու քայլեց կողքից՝ ջանալով հետ չմնալ:

Ի վերջո ասաց.

-Գիտես ինչ, ես համաձայն եմ մինչև Արչի Քենոնի խանութը՝ մի կես մղոն էլ,ոտքով հետդ գալ, բայց միտք չունեմ ամբողջ ճանապարհը վազեվազ անցնել. Եթե դու պիտի վազելով գնաս, գնա, խանութի դռան մոտ կհանդիպենք:

-Տղան իսկույն պոկվեց առաջ ու քիչ հետո աչքից կորավ փողոցի հեռավոր ծայրում: Երբ Մայք Մելոնին հասավ Արչի Քենոնի խանութ, տղան այնտեղ սպասում էր նրան: Երկուսով ներս մտան, և Մայք Մելոնին Արչիին խնդրեց, որ հրացանները ցույց տա:

-Ինչ հրացան ես ուզում, Մայք, - ասաց Արչին:

- Չեմ իմացել, թե որսորդության հետ սեր ունես:

-Ինձ համար չի, - ասաց Մայք Մելոնին:

- Մեյոյին է պետք. Էդպիսի մի բան, որ հարմար լինի փասիան որսալու:

-Ուրեմն կոտորակային հրացան է պետք, - ասաց Արչին:

-Դա քեզ ձեռք է տալիս, - հարցրեց Մայք Մելոնին որդուն, ու թեև տղայի մտքով չէր անցել, թե փասիան որսալու այդքան հարմար բան իրեն բաժին կընկնի, բայց ասաց, որ դա ճիշտ իր ուզածն է:

-Շատ լավ, Արչի, - ասաց Մայք Մելոնին, - թող կոտորակային հրացան լինի:

-Է, Մայք, - ասաց Արչին, - չեմ կարծում, թե կոտորակային հրացանը հարմար է տղայի ձեռքը տալու համար:

-Զգույշ, - ասաց Մայք Մելոնին:

- Մի մոռացիր, նա էստեղ կանգնած է կողքիս: Արի լեզուներիս ավելորդ ազատություն չտանք: Իմ կարծիքով, նա շատ պարզ ու որոշակի հայտնեց, որ իր ուզածը կոտորակային հրացան է:

-Բայց մի բան էլ կա, - ասաց Արչին, - ախր կոտորակային հրացանի հետահար հարվածն ուժեղ է:

-Հետահար հարվածն ուժեղ է, - կրկնեց Մայք Մելոնին՝ խոսքերն ուղղելով տղային, բայց սա այդ խոսքերն արհամարհանքով ընդունեց:

-Նրա համար նշանակություն չունի, - ասաց Մայք Մելոնին: Արչի Քենոնին:

-Դե որ էդպես է, - ասաց Արչի Քենոնը, - ահա ձեզ մի հոյակապ կոտորակային հրացան, 12 տրամաչափի է, երկփողանի, իմ խանութի ամենաձեռնատու ապրանքը:

-Դա արդեն իզուր ասացիր, Արչի, - վրա բերեց Մայք Մելոնին: - Ձեռնատու ապրանք է, թե ինչ է, այս մարդուն մազաչափ չի հետաքրքրում: Նրա ուզածը քո խանութի ամենալավ կոտորակային հրացանն է, որ հարմար լինի փասիան խփելու:

-Այ սա է որ կա, 12 տրամաչափի էս հրացանը, - ասաց Արչի Քենոնը, - գինը՝ իննսունութ դոլար հիսուն սենթ, իհարկե, վերադիրն էլ գումարած: Ամենալավ հրացանն է կոտորակայինների մեջ:

-Ով ասես կտեսնի, որ ամենալավն է, - վրա բերեց Մայք Մելոնին: -Էլ կարիք չկա ժամանակ կորցնել միջակ հրացանները նայելու վրա:

Նա հրացանը մեկնեց Մեյո Մելոնիին, սա աջ ձեռքն առավ՝ փողը ցած պահած, ինչպես որ բռնում են հրացանը, միևնույն է՝ լցված լինի, թե ոչ:

-Բեր ցույց տամ՝ ոնց պիտի բանեցնես, - բերանից թռցրեց Արչի Քենոնը՝ դիմելով Մեյո Մելոնիին: Տղան մի այնպիսի հայացք գցեց Արչիի վրա, որ նա տեղնուտեղը շտապեց խոսքը փոխել. – էլ ինչ է հարկավոր: Ձկնորսական հարմարանքներ, ասենք՝ կարթ է, բան է, թե բռնցքամարտիկի ձեռնոցներ կամ թենիսի թևճակներ:

-Էլ ինչ է հարկավոր, - հարցրեց Մայք Մելոնին որդուն. Սա ձայն չհանեց, բայց այնպիսի սրտնեղած տեսք ուներ, որ Մայք Մելոնին միանգամից սթափվեց ու Արչի Քենոնին ասաց.Փամփուշտներ, իհարկե: Առանց փամփուշտի հրացանն ում է պետք:

-Արչի Քենոնը ձգվելով՝ վերևի դարակից կոտորակային հրացանի երեք տուփ ընտիր մանրագնդակ հանեց, փամփուշտները տվեց Մայք Մելոնին, նա էլ՝ իր որդուն, և Արչին ասաց.

-Իսկ որսորդական փամփշտակալ՝ գոտուն կապելու համար: Իսկ որսորդի կարմիր կեպի:

-Բայց Մեյո Մելոնիի իզութոզն էլ չկար:

- Նա էդպիսի բաներ չի ուզում, - ասաց Մայք Մելոնին:

-Որսորդներ կան, որ հագուստ – կապուստի մասին շատ են հոգ տանում, - ասաց Արչի Քենոնը:

-Նա՝ չէ, - ասաց Մայք Մելոնին: - Նա նույնիսկ ուտելու իրավունք չունի, բայց գրողը տանի, երբեմն համարյա հիանում եմ նրանով: Երևի մի բան գիտի, որ այդքան ինքնավստահ է ու ամեն ինչ այդպես արհամարհում է:

-Ճիշտն ասած, - վրա բերեց Արչի Քենոնը, - կարծեցի, թե գլխիս օյին ես խաղում: Մայք: Էն որ մեկ-մեկ դատարանում մի մեծ ընկերության դեմ պայքարի մտած ասենք՝ ինչ-որ փոքր մարդու պաշտպանելիս ես անում, այ, դրա նման: Չէի սպասում, թե իրոք հրացան կառնես ու տասնմեկ տարեկան տղայի ձեռքը կտաս: Դու համոզված ես, որ դա ճիշտ է:

-Իհարկե ճիշտ է, - ասաց Մայք Մելոնին: - Քո աչքով տեսար, թե ոնց էր հրացանը բռնել: - Նա սկսեց չեկ լրացնել: - Ուրեմն ինչ պիտի տամ:

-Հարյուր հինգ ու վաթսունինը, - ասաց Արչի Քենոնը: Հույս ունեմ՝ գիտես, որ մեր կողմերում ոչ մի փասիան էլ չկա, թեկուզ նմուշի համար: Փասիան որսալու տեղը Սակրամենտոյի հովիտն է:

-Երեկոյան տասի մոտերքը որտեղ ես լինելու:

-Տանը երևի, - ասաց Արչի Քենոնը: - Ինչ կա:

-Արթուն կլինես:

-Հա, - ասաց Արչին: - Տասներկուսից շուտ չեմ պառկում քնելու: Ինչ կա:

-Միգուցե տասի մոտերքը մեր տուն հանդիպես՝ մի երկու շիշ գարեջուր խմենք, - ասաց Մայքը:

-Մեծ հաճույքով, - ասաց Արչին: - Ինչ կա:

-Դե տես, - ասաց Մայքը, - ես էսպես եմ դատում. Հիմա հինգն անց տասնհինգ է: Երեք րոպեից ավելի չի տևի, մինչև նա Գետահովտի կողմը գնացող մի մեքենա գտնի, իսկ էստեղից էնտեղ քսանհինգ մղոն է: Սովորական վարորդը մի քառասուն-քառասունհինգ րոպեում տեղ կհասնի, բայց նա վարորդին կստիպի, ով ուզում է լինի՝ տղամարդ, թե կին, մեկ է՝ կստիպի, որ ամբողջ ճանապարհը կես ժամում կտրի կամ էլ ավելի շուտ: Առանց մի բառ ասելու՝ հենց իր լարված լռությամբ, ուզածն անել կտա: Հետո էլ կստիպի, որ վարորդը ճանապարհից շեղվի՝ ինչ է թե՝ իրեն որսատեղ հասցնի, ու միանգամից գործի կանցնի՝ դեռ վեցը չլրացած: Մինչև մութն ընկնելը որսորդություն կանի, ավելի ու ավելի հեռու կգնա: Ոչ կկորչի, ոչ էլ դրա պես մի բան, ուղղակի դուրս կգա ուրիշ ճանապարհ, որտեղ շատ երթևեկություն չկա: Հետ գալու համար մեքենա կբռնի ու տասի մոտերքը կամ տասից մի քիչ ուշ տանը կլինի:

-Ինչ իմացար, - ասաց Արչին: - Ինչ իմացար, թե հենց էսօր էլ որսի կգնա:

Հա, ձեռքը հրացան ընկավ, բայց գուցե բանեցնելու ձևն էլ չգիտի:

-Ինչ է, չտեսար ոնց առավ ու ծլկեց, - ասաց Մայք Մելոնին: - Գնաց որսի:

Ու վստահ եղիր՝ կամ բանեցնելու ձևն արդեն գիտի, կամ էլ մի քանի րոպեում ինքնուրույն գլուխ կհանի:

-Դե լավ, - ասաց Արչին, եթե լուրջ ես ասում, Մայք, ես ուրախությամբ կգամ գարեջուր խմելու:

-Իհարկե լուրջ եմ ասում, - վրա բերեց Մայքը:

-Երևի ուզում ես մեկը կողքիդ լինի, որ հետդ ծիծաղի, երբ նա դատարկ ձեռքով ու հրացանի հետահար հարվածներից ծեծվի՝ վերջապես տուն գա, - ասաց Արչին:

-Հա, - ասաց Մայքը, - ուզում եմ մեկը կողքիս լինի, որ հետս ծիծաղի, բայց ոչ թե դրա համար: Գուցե հրացանի հետահար հարվածներից մի քիչ էլ ծեծվի, բայց իմ կարծիքով, նա ձեռքը դատարկ չի գա:

-Կյանքումս լսած չկամ, որ մեկնումեկը Գետահովտի կողմերում փասիան խփած լինի, - ասաց Արչին: - Ուրիշ բան՝սեզոնին մի պստիկ բադ խփես կամ էլ նապաստակ:

-Նա փասիանից էր խոսում, - ասաց Մայք Մելոնին: - Սա էլ՝ չեկս; Ամեն դեպքում, լավ է տասից մի քիչ շուտ գաս:

-Ես էլ կարծում էի՝ ինչ հրացան, գլխիս օյին ես խաղում, - ասաց Արչին:

-Համոզված ես, որ ճիշտ արեցիր: Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը տասնմեկ տարեկան է, որսորդության իրավունք չունի, ու փասիա որսալու սեզոնն էլ համարյա մի ամիս առաջ է փակվել:

-Այ, դրա համար եմ ուզում, որ գաս մեր տուն՝ գարեջուր խմելու:

-Բան չեմ հասկանում, - ասաց Արչին:

-Դու չես մեր շրջանի որսատեսուչը:

-Ես եմ:

-Դե, - ասաց Մայքը, - եթե պարզվի, որ նա օրենքը խախտել է, ուզում եմ տեղյակ լինես:

-Լավ, հա, - ասաց Արչին: - Բանուգործս կտրվել է, ընկնեմ մի մատ երեխայի հետևից, ինչ է՝ որսորդության իրավունք չունի ու մի երկու գնդակ է կրակել սեզոնի փակվելուց հետո:

-Ինչքան տուգանք հասնում է՝ ես կվճարեմ, - ասաց Մայք Մելոնին: -Չեմ կարծում, թե ձեռքը բան ընկնի, - ասաց Արչին: - Էնպես որ տուգանք վճարելու կարիք չի լինի: Երեք րոպեից ավելի չի տևի, մինչև նա Գետահովտի կողմը գնացող մի մեքենա գտնի, իսկ էստեղից էնտեղ քսանհինգ մղոն է: Սովորական վարորդը մի քառասուն-քառասունհինգ րոպեում տեղ կհասնի, բայց նա վարորդին կստիպի, ով ուզում է լինի՝ տղամարդ, թե կին, մեկ է՝ կստիպի, որ ամբողջ ճանապարհը կես ժամում կտրի կամ էլ ավելի շուտ: Առանց մի բառ ասելու՝ հենց իր լարված լռությամբ, ուզածն անել կտա: Հետո էլ կստիպի, որ վարորդը ճանապարհից շեղվի՝ ինչ է թե՝ իրեն որսատեղ հասցնի, ու միանգամից գործի կանցնի՝ դեռ վեցը չլրացած: Մինչև մութն ընկնելը որսորդություն կանի, ավելի ու ավելի հեռու կգնա: Ոչ կկորչի, ոչ էլ դրա պես մի բան, ուղղակի դուրս կգա ուրիշ ճանապարհ, որտեղ շատ երթևեկություն չկա: Հետ գալու համար մեքենա կբռնի ու տասի մոտերքը կամ տասից մի քիչ ուշ տանը կլինի:

-Ինչ իմացար, - ասաց Արչին: - Ինչ իմացար, թե հենց էսօր էլ որսի կգնա:

Հա, ձեռքը հրացան ընկավ, բայց գուցե բանեցնելու ձևն էլ չգիտի:

-Ինչ է, չտեսար ոնց առավ ու ծլկեց, - ասաց Մայք Մելոնին: - Գնաց որսի:

Ու վստահ եղիր՝ կամ բանեցնելու ձևն արդեն գիտի, կամ էլ մի քանի րոպեում ինքնուրույն գլուխ կհանի:

-Դե լավ, - ասաց Արչին, եթե լուրջ ես ասում, Մայք, ես ուրախությամբ կգամ գարեջուր խմելու:

-Իհարկե լուրջ եմ ասում, - վրա բերեց Մայքը:

-Երևի ուզում ես մեկը կողքիդ լինի, որ հետդ ծիծաղի, երբ նա դատարկ ձեռքով ու հրացանի հետահար հարվածներից ծեծվի՝ վերջապես տուն գա, - ասաց Արչին:

-Հա, - ասաց Մայքը, - ուզում եմ մեկը կողքիս լինի, որ հետս ծիծաղի, բայց ոչ թե դրա համար: Գուցե հրացանի հետահար հարվածներից մի քիչ էլ ծեծվի, բայց իմ կարծիքով, նա ձեռքը դատարկ չի գա:

-Կյանքումս լսած չկամ, որ մեկնումեկը Գետահովտի կողմերում փասիան խփած լինի, - ասաց Արչին: - Ուրիշ բան՝սեզոնին մի պստիկ բադ խփես կամ էլ նապաստակ:

-Նա փասիանից էր խոսում, - ասաց Մայք Մելոնին: - Սա էլ՝ չեկս; Ամեն դեպքում, լավ է տասից մի քիչ շուտ գաս:

-Ես էլ կարծում էի՝ ինչ հրացան, գլխիս օյին ես խաղում, - ասաց Արչին:

-Համոզված ես, որ ճիշտ արեցիր: Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը տասնմեկ տարեկան է, որսորդության իրավունք չունի, ու փասիա որսալու սեզոնն էլ համարյա մի ամիս առաջ է փակվել:

-Այ, դրա համար եմ ուզում, որ գաս մեր տուն՝ գարեջուր խմելու:

-Բան չեմ հասկանում, - ասաց Արչին:

-Դու չես մեր շրջանի որսատեսուչը:

-Ես եմ:

-Դե, - ասաց Մայքը, - եթե պարզվի, որ նա օրենքը խախտել է, ուզում եմ տեղյակ լինես:

-Լավ, հա, - ասաց Արչին: - Բանուգործս կտրվել է, ընկնեմ մի մատ երեխայի հետևից, ինչ է՝ որսորդության իրավունք չունի ու մի երկու գնդակ է կրակել սեզոնի փակվելուց հետո:

-Ինչքան տուգանք հասնում է՝ ես կվճարեմ, - ասաց Մայք Մելոնին: -Չեմ կարծում, թե ձեռքը բան ընկնի, - ասաց Արչին: - Էնպես որ տուգանք վճարելու կարիք չի լինի: -Ուրեմն տասի մոտերքը քեզ եմ սպասում, - ասաց Մայք Մելոնին:

-Նա մի կես ժամ գրասենյակում անցկացրեց, հետո դանդաղ քայլերով տուն ճանապարհվեց. Տանն ամեն ինչ խաղաղ էր ու հանգիստ, փոքրիկները քնել էին, իսկ կինը ափսեներն էր լվանում: Նա վերցրեց սրբիչը, սկսեց ափսեները չորացնել ու արդեն սրբվածները տեղավորել պահարանում:

-Արչի Քենընի խանութից կոտորակային հրացան առա ու տվեցի իրեն, ամենալավ հրացանը փասիան որսալու համար, - ասաց:

-Հույս ունեմ վրան շատ բարկացած չես, - ասաց միսիս Մելոնին:

-Սկզբում շատ էի բարկացել, - ասաց Մայքը, - բայց հանկարծ բարկությանս հետքն էլ չմնաց, հասկանում ես ինչ եմ ուզում ասել:

-Չեմ հասկանում, - ասաց միսիս Մելոնին:

-Ուզում եմ ասել վրա բերեց Մայքը, թե ինչ լավ է, որ մենք աղքատ չենք:

-Աղքատությունն ինչ կապ ունի, - ասաց միսիս Մելոնին:

-Ուղղակի ուզում եմ ասել՝ լավ է ու վերջ, - վրա բերեց Մայքը:

-Շատ բարի, - ասաց միսիս Մելոնին: - Բայց ուր է նա:

-Որսի է գնացել, ուր պիտի լինի, - ասաց Մայքը: - Թե կարծում ես նրան հրացան էր պետք, որ նայի, հիանա:

-Արդեն չգիտեմ ինչ եմ կարծում, ինչ՝ չէ, - ասաց միսիս Մելոնին: - Ախր նա գլխիդ պատիժ էր դարձել, անընդհատ նեղվում էիր, վրդովվում ու հանկարծ մի թանկ հրացան ես առնում և շատ ճիշտ համարում, որ նա հոկտեմբերի սկզբին, գիշերվա դեմ, որսորդություն է անում:

-Ինչպես հասկանալ:

-Գիտես, - ասաց Մայք Մելոնին, մինչ սեղանի մոտ նրան խրատներ էի տալիս՝ հետո ինչ-որ բան սկսեց կատարվել: Պատկերացրի, թե ոնց էր երեսուն տարի առաջ հայրս ինձ խրատում, երբ ես Մեյոյի տարիքին էի: Էհ, ես էլ հո իմ հացը վաստակում էի, արդեն ասացի, ու նրա պես ուզում էի հրացան ունենալ: Իսկ հայրս գլխիս խրատներ կարդաց, բայց հրացան չստացա:

Հինգ տարի անց ստացա, երբ ինձ համար դա արդեն մի մեծ նշանակություն չուներ: Այ, սեղանի մոտ նրան խրատներ տալիս՝ հիշեցի, թե ոնց էր հայրս գլխիս խրատներ կարդում, իսկ ես մտածում էի, որ իզուր է ինձ էդպես ստորացնում ու հավատացած էի, - միգուցե մեր աղքատությունն էր պատճառը, եթե դա իրոք էստեղ կապ ունի, - բայց հավատացած էի, թե նա ինչ որ ձևով, մի որևէ ձևով, հանկարծ վերջ կտա խրատներին և առանց դեսուդենի ինձ կվերցնի հետն ու կտանի հրացան առնելու: Չնայած, իհարկե, նա էդպես չարեց: Եվ ես հիշեցի, որ նա էդպես չարեց ու որոշեցի, թե ինչ որ հայրս ինձ համար չի արել գուցե ես անեմ տղայիս համար. Հասկանում ես ինչ եմ ուզում ասել:

-Ուզում ես ասել, որ Մեյոն քեզ նման է, - հարցրեց միսիս Մելոնին:

-Այ, հենց դա էլ ուզում էի ասել, - վրա բերեց Մայքը: Իսկապես հենց դա է:

-Շատ է նման:

-Համարյա թե նույնն ենք, - ասաց Մայքը: - Էհ նա երկար չի մնա էսպես, հետո այսքան հրաշալի արարած չի լինի, ու ես չեմ ուզում, որ իմ պատճառով նա զրկվի իր կյանքի միակ փառավոր պահից:

Հաստատ կատակում ես, - ասաց միսիս Մելոնին:

-Դրանից լուրջ անհնար է լինում, - ասաց Մայքը: - Արչի Քենոնն էլ էր կարծում, թե կատակում եմ, բայց ինչ կա կատակելու: Ես նրա համար հրացան ու փամփուշտներ առա, չէ. Նա հիմա որս է անում, չէ:

-Ահ, ինձ հույս եմ տալիս, որ վատ վիճակում չի:

-Թեկուզ վատ վիճակում էլ լինի, նրանից երբեք բան չենք իմանա, - ասաց Մայքը: - Արչիին հրավիրել եմ, որ տասի մոտերքը գա գարեջուր խմելու, որովհետև իմ հաշվարկներով, Մեյոն հենց տասի մոտերքն էլ կվերադառնա:

-Միսիս Քենոնն էլ է Արչիի հետ գալու:

-Հազիվ թե, - ասաց Մայքը: - Նրա մասին ոչ մի խոսք չեղավ:

-Դե ուրեմն երևի չարժի, որ ես էլ հետներդ նստեմ, - ասաց միսիս Մելոնին:

-Ինչու չէ, եթե ուզում ես…- ասաց Մայքը:

-Բայց միսիս Մելոնին գիտեր, որ չարժի նրանց հետ նստել, դրա համար էլ ասաց.

-Չէ, ավելի լավ է անկողին մտնեմ:

-Մայք Մելոնին կնոջ հետ դուրս եկավ պատշգամբ, երկուսն էլ նստեցին ու խոսում էին իրենց որդու՝ Մեյոյի և մյուս երեխաների մասին, մինչև ժամը իննից մի քիչ անց միսիս Մելոնին վեր կացավ, մտավ խոհանոց, ստուգեց՝ գարեջուրը սառնարանում է, թե չէ, որոշ խորտիկներ հանեց դրեց սեղանին՝ գարեջրի հետ ուտելու համար: Հետո գնաց քնելու:

-Տասից մոտավորապես տասնհինգ պակաս Արչի Քենոնը երևաց փողոցում, անշտապ քայլերով բարձրացավ պատշգանբ ու նստեց ճոճաթոռին:

-Հոգնած-ջարդված մարդու կերպարանք ուներ: Երեսը կեղտոտ էր ու կարմրատակած, շորերը կորել էին փոշու մեջ, ծածկվել սուր-սուր փշերով ու կոծոծներով: Ձեռքերը ճանկռտված էին և գրեթե կեղտից սևացած: Հրացանը կախված էր ձախ ուսից, իսկ ձախ ձեռքին երկու հոյակապ փասիան կային:

-Նա թռչունները դրեց խոհանոցի սեղանին, հետո հրացանն ուսից իջեցրեց, քանդեց, որ մաքրի: Մաս-մաս փաթաթեց ամանների չոր սրբիչներից մեկով և կապոցը խցկեց այն դարակի մեջ, որտեղ պահում էր իր ունեցած-չունեցածը: Հետո գրպանից վեց հատ չօգտագործված փամփուշտներ հանեց ու սրանք էլ դարակում տեղավորեց, կողպեց դարակն ու բանալին նորից գրպանը դրեց: Նա մոտեցավ խոհանոցի լվացարանին, թևերը քշտեց, ձեռքերը, երեսն ու վիզը լվաց և մի լավ սրբվելուց հետո, բացեց սառնարանը, յուղաթղթի միջից ապխտած երշիկ հանեց, առանց հացի՝ մի կտոր գցեց բերանն ու սկսեց հացին կարագ քսել՝ միաժամանակ աթոռը մոտ քաշելով: Նստեց ու երկու կարագահացի մեջ ապխտած երշիկի երեք հաստ կտոր դրեց: Մայքլ Մելոնին երբեք չէր տեսել, որ նա այդպիսի ախորժակով ուտի:

-Էլ առաջվա պես չմահավան ու անհանգիստ տեսք չուներ:

-Մայքլ Մելոնին վեր կացավ Արչի Քենոնի հետ, և նրանք հետնամուտքով դուրս եկան տնից, որպեսզի միսիս Մելոնին ու քնած երեխային չխանգարեն:

-Երբ արդեն հետնաբակում էին, Արչի Քենոնն ասաց.

-Էյ, մտադիր չես նրան հարցնել, թե դրանք որտեղից է ճարել: -Նա դեռ պատրաստ չի դրա մասին խոսել, - ասաց Մայքը: - Ինչքան է տուգանք հասնում:

-Ի, - ասաց Արչին, - ոչ մի տուգանք էլ չի կարող լինել, որովհետև իմ հսկողության տակ գտնվող ամբողջ տեղամասում մի հատիկ փասիան գոյություն չունի:

Ես ընդհանրապես չէի հավատում, որ ձեռքը մի բան կնկնի, ինչ մնաց թե փասիաններ, ու երկուսն էլ արու:

Գետինը մտնեմ, թե ես ինքս էլ չեմ նրանով մի քիչ հիանում:

-Գնանք քեզ ճանապարհեմ տուն, - ասաց Մայքը:

Խոհանոցում տղան կերավ վերջացրեց իր երշիկով կարագ հացը, մի բաժակ կաթ խմեց և ուսը տրորեց:

Ամբողջ երեկոն ու գիշերը անհավատալի բաներ էին կատարվել:

Սեղանի մոտ, երբ հայրը գլխին խրատներ էր կարդում, նա հանկարծ սկսեց ավելի լավ հասկանալ հորն ու հենց ինքն իրեն, բայց գիտեր, որ չի կարող միանգամից փոխվել, այլևս այնպիսին չլինել, ինչպիսին եղել է այսքան ժամանակ՝ ի դժգոհություն բոլորի:

Նա գիտեր՝ միառժամանակ դեռ պետք է իրեն առաջվա պես պահի, մինչև ամեն ինչ վերջնականապես պարզի: Պետք է հոր հետ յոլա գնալով՝ ժամանակ շահի:

Սա շատ հստակ ու որոշակի հասկացավ, որովհետև հայրը հանկարծակի՝ ինչ-որ պահից սկսած, էլ այնպիսին չէր, ինչպիսին ամենքի պատկերացմամբ, պիտի հայրը լինի, և Մեյոն հասկացավ. Անհրաժեշտ է, որ ինքն էլ հիմա փոխվի ու այլևս առաջվանը չլինի, այլևս այնպիսին չլինի, ինչպիսին կարծել էր, թե պիտի լինի: Բայց գիտեր, որ չի կարող միանգամից փոխվել, մինչև ամեն ինչ վերջնականապես չպարզի:

Խոհանոցում, հոգնությունից կիսաքուն՝ նա որոշեց հորն ամբողջ եղելությունը պատմել, բայց հիմա չէ, քիչ ուշ՝ գուցե մի տասը տարուց:

Նա շատ էր տանջվել-չարչարվել, որ գլխի ընկնի, թե հրացանն ինչպես պիտի գործի դնի, և հակառակի նման՝ ոչ մի մեքենա չէր պատահել, ստիպված մինչև Քլովիս գետի մոտերքը՝ վեց մղոն, քայլել էր ու վազեվազ գնացել, այնտեղ էլ հրացանը լցրել, նշան էր բռնել ծառի ճյուղին նստած մի կեռնեխի ու հրամանը սեղմել:

Հետհար հարվածից փռվել էր գետնին, իսկ գնդակը թռչունի կողքով էլ չէր անցել:

Երկար ժամանակ նա քայլում էր չոր, բարձր խոտերի միջով, որ մի բան գտնի վրան կրակելու համար, բայց տեսած-չտեսածն ընդամենը մի ուրիշ կեռնեխ էր, ու նորից հրացանի հետահար հարվածը նրան գետին տապալեց, ու նորից գնդակը թռչունի կողքով էլ չանցավ:

Մութն արագ ընկնում էր, իսկ շրջակայքում կենդանության ոչ մի նշույլ չկար, և նա սկսեց հենց այնպես կրակել՝ ուղղակի հրացանին վարժվելու համար:

Շուտով կրակելու ձևը սովորեց. Էլ հետահար հարվածից գետնին չէր գլորվում:

Անընդհատ քայլում էր ու կրակում, արդեն լրիվ մութ էր, և կարծես մոլորվել էր:

Դիպավ մի մեծ քարի, ընկավ, հրացանը պատահմամբ կրակեց ու հողը ցրիվ տալով աչքերը լցրեց:

Վեր կացավ, լացը համարյա գալիս էր, բայց իրեն զսպեց, հետո վերջապես մի ճանապարհ գտավ, բայց գաղափար չուներ, թե ուր է տանում, և ինքը որ ուղղությամբ պետք է գնա: Ոտից գլուխ ճանկռոտվել էր, ու ամբողջ մարմինը ցավում էր, իսկ պատահական կրակոցից այնքան էլ լավ չէր զգում իրեն: Ախր չպետք է էդպես լիներ: Երբեք: Նա վախեցել էր ու մի պահ սկսեց աղոթել, և աղոթքի ամեն մի բառը իր բուն, ուղղակի իմաստը ուներ: Կյանքում առաջին անգամ հասկացավ, թե ինչու են մարդիկ սիրում եկեղեցի գնալ:

՛՛Խնդրում եմ, էնպես արա, որ ամոթով չմնամ, - աղոթում էր նա: - Խնդրում եմ, էնպես արա, որ ճիշտ ուղղությամբ գնամ՛՛:

Քայլեց ճանապարհով, հույս ուներ, թե տուն կհասնի կամ գոնե մի կացարան, որտեղ լույս ու մարդիկ լինեն, թեկուզ որևէ ճամփամերձ խանութ, որ դեռ բաց լինի: Խավարի մեջ անվերջ ինչ-որ կենդանի արարածներ էին աչքին պատկերանում, ու նա լսում էր. ՛՛Խնդրում եմ, էնպես արա, որ չվախենամ՛՛: Իսկ հետո իրեն այնքան հոգնած զգաց, այնքան փոքր ու մոլորված, այնքան անհուսորեն դժբախտ, որ հազիվ զսպեց արցունքներն ու ասաց. ՛՛Խնդրում եմ, էնպես արա, որ լաց չլինեմ՛՛:

Երկար ճանապարհ անցավ և, ի վերջո, հեռվից հեռու մի փոքրիկ լույս տեսավ ու քայլերն արագացրեց: Ճամփամերձ խանութ էր, առջևում՝ բենզինի պոմպ, սրա կողքին էլ՝ մի նոր բեռնատար պիկապ:

Խանութի ներսում երկու հոգի կային՝ բեռնատարի վարորդն ու խանութի տերը, նա նկատեց, որ տասներկուսից քսան է պակաս: Խանութի տերը հաստ, սպիտակ բեղով մարդ էր, արկղի վրա նստած՝ խոսում էր բեռնատարի վարորդի հետ, որն ավելի երիտասարդ էր՝ երևի տղայի հոր տարիքին:

Տղան տեսավ, թե երիտասարդը ինչպես աչքով արեց ծերուկին, ու Աստծուն Փառք տվեց այդ երկուսին պատահելու համար, այն բանի համար, որ մեկն այդպես աչքով արեց մյուսին, որովհետև դժվար թե աչքով անող մարդը վատն ու չարակամ լինի:

Նա ճշտությամբ պատմեց եղած-չեղածը, պատմեց ինչ է արել և ինչու է արել, իսկ այդ երկուսը, առանց ընդհատելու ականջ էին դնում, նայում մերթ նրան, մերթ էլ մեկմեկու: Երկուսն էլ տղայի նոր հրացանը մի լավ զննեցին:

Հետո խանութի տերը հրացանը վերադարձրեց տղային ու երիտասարդին ասաց.

Քեզ շատ շնորհակալ կլինեմ, եթե էս ջահելին մեր բեռնատարով տանես, տուն հասցնես:

Ըստ երևույթին, նրանք հայր ու որդի էին, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև մոտ ընկերներ:

Մեյո Մելոնիին երկուսն էլ այնքան դուր եկան, որ նա համակրանքով լցվեց ընդհանրապես բոլոր մարդկանց նկատմոմբ:

-Շնորհակալության բան չկա, - ասաց երիտասարդը:

-Ու գիտես, իմ կարծիքով շատ լավ կլիներ, որ նրա համար մի զույգ փասիան ճարեինք, հետը տուն տաներ:

-Էս գիշերվա կեսին մի քիչ դժվար հարց է, - ասաց երիտասարդը, բայց կարելի է փորձել:

-Չինական թաղի էն ռեստորանը, որ ամբողջ գիշեր բաց է, փասիան չի մատուցում. Կարծեմ սեզոնին էլ, սեզոնի փակվելուց հետո էլ մատուցում է, - ասաց ծերուկը: Էնտեղ ծախու փասիան միշտ կա ու կա, չէ:

-Չգիտեմ, - ասաց երիտասարդը, - բայց կարող ենք զանգել, իմանալ: -Չէ, - ասաց ծերուկը: - Զանգելով չի լինի: Միգուցե չհասկանան, թե ուզածներս ինչ է: Ավելի լավ է մեքենայով գնաք ու տեղում պարզեք: Էդ ռեստորանը Քըրն փողոցում է, հիշում եմ որտեղ է, բայց անունը մոռացել եմ: Համենայն դեպս, ամբողջ գիշեր բաց է, ու ես լսել եմ, որ էնտեղ, սիրտդ երբ էլ տա, փասիան կճարես:

-Իրոք արժի հանդիպել, - ասաց երիտասարդը:

-Նա վեր կացավ, ու Մեյո Մելոնին՝ զարմանքից համրացած, ինքն էլ վեր կացավ: Ուզում էր ծերուկին գոնի մի քաղաքավարի խոսք ասել, չորացած բերանից չկարողացավ ոչ մի բառ հանել: Հրացանը վերցրեց, դուրս եկավ խանութից, տեղավորվեց մեքենայում՝ երիտասարդի կողքին, ու նրանք ճամփա ընկան: Ծերուկը խանութի դռանը կանգնած՝ հայացքով ուղեկցում էր նրանց:

-Երիտասարդը ամբողջ ճանապարհին՝ մինչև չինական թաղամաս, լուռումունջ քշում էր մեքենան, ու երբ ծանոթ վայրերը տղայի աչքով ընկան, նա էլի աղոթք արեց մտքում, ինքն իրեն ասաց. ՛՛Ես լավ գիտեմ, որ արժանի չեմ սրան ու երբեք, երբեք, սա չեմ մոռանա՛՛:

Բեռնատարը երկաթգիծն անցավ, մտավ չինական թաղամաս և կանգնեց Ուիլի Ֆոնգի ռեստորանի առաջ, որն իսկապես բաց էր, չնայած սեղանների շուրջը ոչ մի մարդ չկար: Վարորդն իջավ մեքենայից ու քայլերն ուղղեց ռեստորան, և տղան տեսավ, որ նա խոսում է մատուցողի հետ: Մատուցողն անհետացավ և քիչ անց մի կոստյումավոր մարդու հետ վերադարձավ:

Մարդն ու վարորդը մի երկու րոպե խոսեցին, հետո երկուսն էլ անհետացան ռեստորանի խորքում, իսկ մի քանի րոպեից վարորդը նորից երևաց՝ ձեռքին թերթի մեջ փաթաթված ինչ-որ բան:

Նա դուրս եկավ ռեստորանից, նստեց մեքենան, ու նրանք շարունակեցին ճամփան:

-Հայրդ ոնց է, - հանկարծ ասաց վարորդը:

-Շատ լավ, - մի կերպ պատասխանեց Մեյոն:

-Դու այք Մելոնիի տղան ես, չէ, - ասաց վարորդը:

-Այո, - ասաց Մեյո Մելոնին:

-Էդպես էլ կարծում էի, - ասաց վարորդը: - Հորդ նման ես, հետը շատ ընդհանուր բան ունես: Ձեր տան տեղը կարող ես չասել: Ինքս էլ գիտեմ: Եվ հասկանում եմ, որ կուզեիր իմանալ, թե ես ով եմ, բայց գործեր ունեի, ու մի անգամ, երբ ինձ շտապ փող էր պետք, նա պարտքով տվեց, չնայած երկուսս էլ վստահ չէինք, թե կկարենամ պարտքս վերադարձնել: Էնպես որ ամեն ինչ կարգին է: Այսինքն՝ համոզված եղիր, ոչ ոք սրա մասին ինձնից չի իմանա:

-Նրանք փասիան ունեին:

-Ախ, հա, - ասաց մարդը: - Կներես, մոռացել էի: Էս թերթով փաթաթվածն է: Հանիր, թերթն էլ պատուհանից գցիր:

-Տղան բացեց թերթը, փասիանները հանեց ու նայեց թռչուններին: Դրանցից հրաշալի բան աշխարհում չէր տեսել:

-Իսկ փորներում փամփուշտներ կան, - հարցրեց նա: - Որովհետև պետք է անպայման լինեն:

-Չէ, դժվար թե լինեն, - ասաց վարորդը, - բայց մենք հիմա մի խաղաղ տեղ կգտնենք, որ արդեն քնած ագարակատերերին դիվադադար չանենք, ու երկուսով, առանց ավելորդ վկաների, սրանց փորները մի-մի փամփուշտ կուղարկենք:

Թե ուզում ես դու կրակիր:

-Ես երևի տամ փչացնեմ, - ասաց տղան:

-Դե լավ, դրանց հոգսն ինձ վրա, - ասաց վարորդը: Մի քանի րոպե նրանք լուռ գնում էին, հետո մեքենան թեքվեց մի ամայի արահետ ու կանգ առավ: Վարորդը դուրս եկավ, թռչունները տարավ, ճամփեզրին մի տեղ, խոտի վրա դրեց՝ մեքենայից ոչ այնքան հեռու, որ լուսարձակների լույսը վրաներն ընկնի: Հետո եկավ, վերցրեց հրացանը, ստուգեց, նշան առավ, մի անգամ կրակեց, հրացանը դատարկեց, գնաց, թռչունները վերցրեց, նորից նստեց մեքենան, ու նրանք շարունակեցին ճամփան:

-Հիմա արդեն ամեն բան տեղն է, - ասաց:

-Շնորհակալ եմ, - ասաց տղան:

Երբ բեռնատարը մտավ իրենց թաղամաս, Մեյոն ասաց.

-Կարելի է մեր տնից մի քիչ հեռու իջնեմ, թե չէ մեկնումեկը հանկարծ մեքենան կտեսնի:

-Հա, շատ ճիշտ միտք է, - ասաց վարորդը:

Բեռնատարը կանգնեց: Տղան զգուշորեն երկու թռչուններն էլ ձախ ձեռքը վերցրեց, հետո իջավ մեքենայից, ու վարորդը օգնեց, որ հրացանն աջ ուսը գցի:

-Երբեք չէի սպասի, թե էսպիսի բան կպատահի, - ասաց տղան:

-Իհարկե իմ մտքով էլ չէր անցնում, - ասաց վարորդը: - Ես էլ երբեք չէի սպասի, թե հորդ պես մարդու կհանդիպեմ, երբ դա շատ էր պետք, բայց արի ու տես, որ նման բաներ պատահում են, ինչ ուզում է լինի:

Դե, բարի գիշեր:

-Բարի գիշեր, - ասաց տղան:

Մարդը նստեց մեքենան ու գնաց, իսկ տղան շտապ-շտապ եկավ, տուն հասավ:

Երբ Մայք Մելոնին Արչի Քենընին ճանապարհեց ու վերադարձավ, զարմանքով տեսավ, որ տղան գլուխը ձեռքերին դրած՝ քնել է խոհանոցի սեղանին:

Կամացուկ թափ տվեց նրան, և Մեյո Մելոնին միանգամից վեր թռավ՝ աչքերն արյուն լցված ու ականջները կարմիր:

-Ավելի լավ է անկողին մտնես, - ասաց Մայքը:

-Սպասում էի, ասաց տղան, - մինչև վերադառնաս, որ հրացանի համար շնորհակալություն հայտնեմ:

-Պարտադիր չէր, - ասաց հայրը: - Բոլորովին պարտադիր չէր:

Տղան վեր կացավ ու ոտքերը հազիվ քարշ տալով, գնաց իր սենյակը:

Խոհանոցում մեն-մենակ կանգնած՝ հայրը ձեռքն առավ թռչուններն ու սկսեց տնտղել, ինքն իրեն ժպտալով, որովհետև գիտեր՝ ինչ գաղտնիք էլ որ թաղված լինի նրանց այտեղ հայտնվելու մեջ, դա, անտարակույս, նույնքան հրաշագեղ բան է, որքան թռչուններն իրենք:

Comments: